Ուղիղ եթեր
Սպորտ 43 րոպե առաջ - 10:10 20-11-2026

«Շիրակ»-ը ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը. Armsport.am

Armsport.am.-ը գրում է․ Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններում պաշտոնապես առաջադրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Առաջիկայում կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թեկնածությունը»,- նշված է գյումրեցիների տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ դեռևս նոյեմբերի 6-ին Ղազարյանի թեկնածությունն առաջադրելու նախաձեռնությամբ էին հանդես եկել հայկական վեց երկրպագուական շարժում (FAF, RED EAGLES, ALFA FUN CLUB, SECTOR 18, BLACK PANTHERS և SOUTH WEST ULTRAS)՝ հայտարարելով պրոֆեսիոնալ թիմ ձևավորելու և ոլորտի մասնագետներին համախմբելու նպատակի մասին։

Նոյեմբերի 10-ին Ղազարյանը տեսաուղերձով հաստատել էր, որ ընդունում է առաջարկը՝ որպես առաջնահերթություններ նշելով համակարգային փոփոխությունները, մանկապատանեկան ֆուտբոլի ու ենթակառուցվածքների զարգացումը, մարզիչների կրթությունը և ակումբների հետ սերտ համագործակցությունը։

Հավելենք, որ ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, ֆեդերացիայի գլխավոր գրասենյակում անցկացվելիք 28-րդ հերթական ընտրական ժողովի ընթացքում։

Գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն ավելի վաղ հայտնել էր, որ չի առաջադրվելու։ Մամուլում որպես հավանական թեկնածու շրջանառվում է նաև ՀՖՖ միջազգային հարցերով խորհրդական Դենիս Ջորկաեֆի անունը, սակայն նրա առաջադրումը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։

ՀՖՖ կանոնադրության համաձայն՝ ֆեդերացիայի յուրաքանչյուր անդամ կարող է առաջադրել մեկ թեկնածու, որի փաստաթղթերի համապատասխանությունը ստուգում է ՀՖՖ ընտրական կոմիտեն։ Առաջիկայում սպասվում է նաև Գևորգ Ղազարյանի թիմի և հայկական ֆուտբոլի զարգացման ծրագրի ներկայացումը։

armsport.am

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
12:52 Իմ անցած ճանապարհն անցնելու համար ձեզնից 3 կենսաբանական կյանք կպահանջվի. Ղազարյանը-Անդրեասյան բանավեճ՝ ԱԺ-ում
11:00 Փաշինյանի գլխավորությամբ Կառավարության նիստ է ընթանում. ՈւՂԻՂ
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
22:48 Քըլէչը հմուտ դիվանագետ է, բայց երեխա դաստիարակելու հարցում անպիտան դուրս եկավ. Ղազարյան
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
23:15 Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի