Սպորտ 7 ժամ առաջ - 17:18 19-11-2026

ՖԻՖԱ-ն ներկայացրել է կազմակերպության նախագահի պաշտոնի երեք թեկնածուներին․Armsport.am

Armsport.am-ը գրում է․ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պաշտոնական կայքում հայտնել է կազմակերպության ղեկավարի պաշտոնի հավակնորդների անունները։ Առաջադրվել են Ֆիլիպ Դիալոն, Կոձո Տաշիման և ՖԻՖԱ-ի գործող նախագահ Ջանի Ինֆանտինոն։

Ֆիլիպ Դիալոն Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, Կոձո Տաշիման նախկինում ղեկավարել է Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիան և 2015 թվականի ապրիլից ընդգրկված է ՖԻՖԱ-ի կազմում, իսկ Ջանի Ինֆանտինոն կազմակերպությունը գլխավորում է 2016 թվականից։

ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները կկայանան 2027 թվականի մարտի 18-ին՝ Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում անցկացվելիք 77-րդ կոնգրեսի շրջանակում։

Անդամ ասոցիացիաների գործունեությունը կարգավորող ՖԻՖԱ-ի կանոնակարգի համաձայն՝ հայտերն ուղարկվել են ընտրական հանձնաժողով՝ քննարկման և թեկնածուների մասնակցության վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով։

Ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի կանոնադրությամբ և ընտրական օրացույցով, անդամ ասոցիացիաներն առաջադրված ու ընտրություններին թույլատրված թեկնածուների անունների մասին կծանուցվեն ոչ ուշ, քան 2027 թվականի փետրվարի 18-ը։

armsport.am

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
12:52 Իմ անցած ճանապարհն անցնելու համար ձեզնից 3 կենսաբանական կյանք կպահանջվի. Ղազարյանը-Անդրեասյան բանավեճ՝ ԱԺ-ում
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
08:48 «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
09:00 Հերթը հասավ օդանավակայանին
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
14:11 Դուք եղկելի եք. Եռաբլուրը մանրադրամ սարքողներին սատկացնելու եմ. Փաշինյան
12:14 Երևանում օտարերկրացին ահազանգել է, որ ԲԿ-ներից մեկում առանց իր համաձայնության ամբողջությամբ հեռացրել են իր աջ ամորձին
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի