2 հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Խորվաթիայում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում։
Դավիթ Սիմոնյանը (90 կգ) բացահայտ առավելությամբ հաղթել է թուրք Մուհամեդ Ֆուրկանին։
3-րդ ռաունդում Դավիթի հարվածից հետո մրցավարը հաշիվ է բացել ու դադարեցրել մենամարտը:
Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Վաղարշակ Քեյանը (55 կգ) 4։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել շվեդ Ջոշուա Մուինդաի նկատմամբ:
Հայաստանի Մ-23 հավաքականը առաջնությանը մասնակցում է 9 բռնցքամարտիկով: