Արտաքին 1 ժամ առաջ - 17:38 16-11-2026

Մեդվեդևը Հայաստանն ընդգրկել է արտաքին միջամտության բախվող երկրների ցանկում

«Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ընտրական գործընթացները դարձել են միջազգային առճակատման նոր գլոբալ հարթակ։

Նա այս մասին ասել է «Հանուն ազգերի ազատության» գլոբալ շարժման Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ։

Նրա խոսքով, սա խնդիր է, որին բախվում են ոչ միայն Գլոբալ հարավի երկրները, այլև եվրոպական պետությունները։ Որպես օրինակներ՝ Մեդվեդևը նշել է Գերմանիան, Ռումինիան, Բուլղարիան, Մոլդովան, Հայաստանը և Բրազիլիան։

«Կուլիսների հետևում կանգնած «տիկնիկավարները» ո՛չ պատրաստ են, ո՛չ էլ ցանկանում են հաշվի առնել ժողովրդի կամքը՝ թե՛ այդ երկրների ներսում, թե՛ դրանց սահմաններից դուրս», – հայտարարել է նա։