Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 23:27 12-12-2022

Ամենահյուրասեր երկրների ցանկում Հայաստանն առաջ է անցել Թուրքիայից

«CNN Travel»-ի կազմած ցուցակի համաձայն՝ 2022 թվականի ամենահյուրասեր երկրների ցուցակում Հայաստանը զբաղեցրել է 25-րդ, իսկ Թուրքիան՝ 29-րդ հորիզոնականը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ուշագրավ է, որ ցուցակի առաջին հորիզոնականում տեղ է գտել միանգամից 23 երկիր։ Դրանցից են Բոլիվիան, Անգոլան, Ջիբութին, Մալդիվները, Սոմալին, Հարավային Սուդանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Գաբոնը, Նիգերիան, Կատարը և այլ երկրներ։

Վարկանիշային ցուցակի 2-րդ տեղը կիսում են միանգամից 6 երկիր, իսկ 3-րդ տեղը՝ 3 երկիր։

Իսկ հյուրասիրության ցածր ցուցանիշներով ցուցակի վերջին հորիզոնականներում հայտնվել են Սուդանը, Մյանմարը, Ալժիրը, Բութանը, Թուրքմենստանն ու Աֆղանստանը։

Նշենք, որ Ադրբեջանին ընդհանրապես տեղ չի հատկացվել այս տարվա ցուցակում»։

Ամենից շատ դիտված

12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
10:23 Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար. Թրամփ
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
11:13 Մենք դաշնակիցներ էինք․ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
09:00 1.5 մլրդ. Աննա Հակոբյանի հիմնադրամը գերազանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն