Ուղիղ եթեր
Ներքին Խորագիր 31 րոպե առաջ - 22:00 14-11-2026

Խորագիր. Լակմուսի խարտիան, մեր Նավալնին, խցանված Երևան, քաղաքական բանան, անիմանալի ակցիաներ

Oragir.News-ի «Խորագիր» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ամփոփվել են շաբաթվա գլխավոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։

Զրույցի ընթացքում խոսել են այն մասին, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը բանանը գրպանում գնաց Դուբլին՝ Անթալիայից։ Ինչո՞ւ Դուբլինի խարտիան դուրս մնաց օրակարգից, և մեր երկիրը չմիացավ դրան։ Մինչդեռ երկրի ղեկավարը երկրի անվտանգությունը կապում է Եվրոպայի անվտանգության հետ, իշխանության կողմից Դուբլինի խարտիային անդրադարձ այդպես էլ չեղավ։

«Նիկոլ Փաշինյանը մեզ դրել է «կապիկների» տեղ՝ չհիմնավորելով, թե ինչո՞ւ չի միացել Դուբլինի խարտիային»,- իր խոսքում ընդգծում է Գևորգ Էմին-Տերյանը։

Ի՞նչ է «բանանային հանրապետությունը»։

Այս հարցը ևս քննարկել են Գևորգ Էմին-Տերյանն ու Ավետիք Քերոբյանը։

Հաղորդման ընթացքում անդրադարձ է եղել նաև այն հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ում Հայաստանին զրկեցին ձայնի իրավունքից, և ինչպիսի՞ն էր ՀԱՊԿ-ի պատասխան քայլը մեր երկրի նկատմամբ։ Քննարկվել է նաև այն հարցը, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չմիացավ հակառուսական անվտանգային խարտիային։

Երևանում բնակվելը երևանցիների համար դարձել է գլխացավանք․ տեղաշարժման խնդիրներն օրեցօր ավելանում են։ Կարծես թե խնդիրների լուծման համար կիրառվում է սովետական մոտեցում՝ խնդիրը լուծելու փոխարեն սահմանել արգելքներ։

«Մենք գործ ունենք չարամիտ դիտավորության հետ, այլ ոչ թե ապիկարության»,- ընդգծում է Ավետիք Քերոբյանը։
Խիտ բնակեցված կենտրոնում լայնածավալ շինարարություն է ընթանում, ինչն էլ ավելի է բարդացնում առանց այդ էլ ծանրաբեռնված Երևանում տեղաշարժը։

Շաբաթվա կարևոր իրադարձությունների քննարկմանը կարող եք հետևել հաղորդման ամբողջական տարբերակում։