Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը։
Խորհրդի անդամները շարունակել են Սահմանադրության՝ մարդու հիմնարար իրավունքներին, ազատություններին և պարտականություններին, կուսակցություններին ու զանգվածային լրատվության միջոցներին, անկախ և ինքնավար պետական մարմիններին, ինչպես նաև Մարդու իրավունքների հանձնակատարին վերաբերող գլուխների քննարկումը։
Խորհուրդը շարունակել է նաև քննարկել խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի առաջարկները:
Քննարկման նպատակն է վերանայել գործող սահմանադրական կարգավորումները և դիտարկել դրանց կատարելագործման հնարավորությունները։