Ուղիղ եթեր
Բաստիոն 1 ժամ առաջ - 21:30 06-11-2026

«Հայաստան» դաշինքի լավ աշխատանքի շնորհիվ «Ուժեղ Հայաստանն» այսքան մանդատ ստացավ․ Միհրդատ Մադաթյա

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է հոգեբան, «Հայաստան» դաշինքի անդամ Միհրդատ Մադաթյանը:

Միհրդատ Մադաթյանը խոսել է ընդդիմության՝ օրեր առաջ հայտարարած ազգային համախմբման ձևավորման, ունեցած անելիքների, ՔՊ-ի հետ փոխզիջման գնալու անհնարինության, Սահմանադրության փոփոխության հարցում ընդդիմադիրների վրա ճնշումներ գործադրելու, դրանց դիմակայելու, Փաշինյանի՝ քաղաքական դիրքորոշում չունենալու, երկիրը դասական բռնապետության վերածելու, ստեղծված իրավիճակում ելքերի, ընդդիմության միավորվելու անհրաժեշտության մասին:

Խոսելով ընդդիմության միավորման մասին՝ նա դրական գնահատեց գաղափարը՝ հավելելով, որ ամեն դեպքում կան հայեցակարգային տարբերություններ, որոնք ընդդիմադիր ուժերը պետք է կարողանան մի կողմ դնել:

«Արդեն երկար ժամանակ է՝ «Հայաստան» դաշինքը հայեցակարգային մոտեցում ունի՝ օրվա իշխանությունների հետ ոչ մի հարցում կոմպրոմիսային տարբերակ չի կարող տեղի ունենալ, բայց շարունակաբար ծնվում են օպոզիցիոն նոր ուժեր, որոնք մտածում են, որ որոշ հարցերում հնարավոր է կոմպրոմիսի գալ, բարեկիրթ դիալոգ ձևավորել, երևի ժամանակ է պետք, որ այդ մարդիկ համոզվեն՝ բարեկրթությունը Փաշինյանի ուժի կողմից միայն ձևական և կարճատև բնույթ է կրում. բարեկրթություն ասվածը մոր կաթի հետ է գալիս, ՔՊ-ի հետ բարեկրթության պայմանավորվածություն ունենալը նույնն է, ինչ որ գառը գայլի հետ որոշի անձեռնմխելիության պակտ կնքի»,- նշեց հոգեբանը:

Ըստ Մադաթյանի՝ սրա պատճառն այն է, որ պետական ռեպրեսիոն գործիքը գտնվում է իշխանության ձեռքին, ոչ թե որ ընդդիմությունը բավականաչափ հզոր չէ:

«Փաշինյանը եթե մի քանի գիրք ավելի կարդացած կլիներ, կտեսներ, որ պատմության մեջ եղել են շատ ավելի ինտելեկտուալ դեսպոտներ, քան ինքն է, գոնե փորձի փոխանակություն կաներ, որովհետև նրանք շատ ավելի հետաքրքիր բաներ են արել, որ իքնը շատ ավելի թերի է անում»,- ասաց Մադաթյանը:

Անդրադառնալով քաղաքական ձերբակալություններին՝ նա նշեց, որ առաջին ձերբակալությունները մեզ համար նոնսենս էին, շոկ, իսկ հիմա արդեն դրան հումորով ենք վերաբերում, քանի որ եթե ճնշումը կտրուկ չէ, դրան դիմակայելը հեշտ է:

«Փաշինյանի կյանքային միակ ստրատեգիան սպեկուլյացիան է, շանտաժը, նա մանկուց սովոր է շանտաժի ստրատեգիայով իր հարցերը լուծել»,- ընդգծեց հոգեբանը՝ դրանով պայմանավորելով, որ այսօր երկիրը դարձրել են դասական բռնապետություն, կրկնապատկել են ոստիկանների թիվը, սակայն, ի հեճուկս դրա, հանցագործությունները ոչ թե կրկնակի նվազել են, այլ տասնապատիկ աճել:

Խոսելով ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու մասին՝ Միհրդատ Մադաթյանը նշեց, որ ելքը ընդդիմադիրների միավորումն է՝ մի կողմ թողնելով անձնական մոտեցումները, ինչը պետք է տեղի ունենար դեռևս եկեղեցու դեմ սկսված արշավի օրերին, սակայն, ցավոք, տեղի չունեցավ:

Հոգեբանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանքին, ասաց. «Ռոբերտ Քոչարյանին կալանավորեցին սրտի վիրահատությունից մի քանի օր անց, որ մեռնի, սա երևի լավագույն լուծումը կլիներ Փաշինյանի համար, բայց մարդը այսօր շատ ավելի առողջ է, հպարտ ու հզոր բանտում, քան Փաշինյանը, քանի որ նա այս ամենից օգուտ չունի՝ գաղափարից բացի»:

Տեսանյութ:

Գևորգ Էմին-Տերյան