Ներքին 3 ամիս առաջ - 16:55 25-03-2026

ՀՀ-ի սահմանները երբեք այսքան փոքր չեն եղել, մենք երբեք այսքան փոքր քարտեզ չենք ունեցել. Արթուր Ավանեսյան

Այսօր Անվտանգային հարցերով միջազգային այս համաժողովը տեղի է ունենում ոչ պատահական վայրում: Երբեմնի ամենահանգիստ, անվտանգ տուրիստական կենտրոն Ջերմուկ քաղաքը 2022 թվականից վերածվել է սահմանագծի: Այս մասին «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովի ժամանակ ասել է հետախույզ Արթուր Ավանեսյանը:

«Ցավոք, մեր սուվերեն տարածքների խախտումներ են տեղի ունեցել ոչ միայն այստեղ, այլև` Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում, Արարատում: Հակառակորդը չի սահմանափակվել Արցախով, ավելին՝ Արցախից հետո նրա նկրտումներն ավելի ագրեսիվ են դառնում, ինչի հետևանքով ունեցանք Ջերմուկի, Իշխանասարի, Սոթքի, Ներքին Հանդի դեպքերը:

ՀՀ-ի սահմանները երբեք այսքան փոքր չեն եղել, մենք երբեք այսքան փոքր քարտեզ չենք ունեցել և այս գիտակցումը մեզ՝ բոլորիս հանգիստ չի տալիս, բայց դժվար ժամանակները մեզ ստիպում են լինել ավելի խելացի, ավելի ճկուն, ուժեղ և միասնական:

Ես մեկ հարց ունեմ այսօրվա իշխանությանը. որտեղի՞ց ձեզ այսքան ատելություն այս ժողովրդի նկատմամբ, սեփական ազգային արժեքների նկատմամբ: Ես ձեզ հավաստիացնում եմ՝ ատելությամբ և պառակտումներով ոչնչի չեք հասնելու: Դարեր շարունակ հայերին փորձել են բաժանել, մասնատել, բայց հայն իր մեջ ուժ է գտել միավորվելու և հաղթանակ կերտելու, վառ ապացույցն Արցախյան ազատամարտը և Սարդարապատն են:

Սարդարապատի ճակատամարտը մեր միասնության խորհրդանիշն է, որի արդյունքում կերտվեց ՀՀ առաջին հանրապետությունը, որովհետև կողք կողքի կռվում էին գյումրեցիները, երևանցիները, էջմիածինցիները և Արցախից ժամանած Պահապանների գունդը: Ոչինչ չի փոխվել, ինչքան էլ փորձեն հակառակն ապացուցել: Մեր նախնիների արյունը մեր մեջ՝ իրենց գենը կրողն ենք մենք և սրանք պարզապես խոսքեր չեն:

Նույն 2022 թվականին, Ջերմուկի ռազմական գործողությունների ժամանակ, օգնության եկան Արցախից ստորաբաժանումներ, առանց վառելիքի, հացի, դեղորայքի, շրջափակման պայմաններում: Արցախցիներն իրենց արյան կանչով եկան՝ ի սատարում իրենց եղբայրների: Այդպես եղել է, այդպես էլ կլինի:

Փոխվել է ժամանակակից պատերազմների փիլիսոփայությունն ու տրամաբանությունը: Մեր աչքի առջև տեղի են ունենում գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններ և մենք միշտ պետք է պատրաստ լինենք պաշտպանվելու և դիմակայելու ցանկացած մարտահրավերների:

Համաշխարհային անվտանգային համակարգը ևս փլուզվում է, միջազգային մեխանիզմները թուլանում են: Մեր նման փոքր երկրների համար գերակա խնդիր է ունենալ գործուն և կատարելագործման զսպման մեխանիզներ, միջազգային համագործակցություն դաշնակիցների հետ, հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը ի նպաստ կլինի անվտանգային համակարգի ամրապնդմանը:

Այսօր կնքված այս հուշագրերը մեր ուժեղ խաղաղության առաջին քայլերն են դեռ: Մենք ընդլայնելու ենք մեր համագործակցության շրջանակը: ՀՀ-ին պետք է նոր և ուժեղ առաջնորդ և ես հավատում եմ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին: Ես լավ գիտեմ խաղաղության գինը և գիտեմ՝ ինչպես ապահովել կայուն, երկարաժամկետ և ուժեղ խաղաղություն»,-նշել է նա:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում