Մամուլ 4 տարի առաջ - 09:30 21-12-2021

«Հայաստանի շահը երբեք այսքան անպաշտպան չի եղել, որքան հիմա է». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ ամփոփել ենք անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած բանակցությունները, եռակողմ ֆորմատներով Փաշինյան-Ալիև հանդիպումները, արդյունքներն ու Հայաստանի առաջ ծառացած նոր մարտահրավերները: Անդրադառնալով նախ հանդիպումներին ու դրանցից ունեցած ակնկալիքներին՝ քաղաքագետը նշեց. «Այստեղ շատ լուրջ դժվարություններ ունենք ակնկալիքների տեսանկյունից:Այս առումով նախ օբյեկտիվ հանգամանքով պայմանավորված խնդիր կա. անցած տարվա աղետալի պատերազմից հետո Հայաստանի ձայնն աշխարհում շատ ավելի քիչ է լսելի, շատ ավելի քչերին է հետաքրքրում Հայաստանի ազգային շահը: Այդ շահը շատ ավելի քիչ են հաշվի առնում թե՛ տարածաշրջանային և թե՛ գլոբալ տարբեր խաղացողներն ու երկրները:

Իսկ սուբյեկտիվ հանգամանքն այն է, որ Հայաստանի դե ֆակտո իշխանություններն դադարել են Հայաստանի շահերն ինքնուրույն առաջ մղել, թեպետ այդ քաղաքականությունն իրականացնելու առումով երբեք էլ այս իշխանությունը աչքի չի ընկել: Ամեն դեպքում, վերջին տարվա ընթացքում ևս հնարավորությունները չօգտագործվեցին նաև այն դեպքերում, երբ կարելի էր օգտվել առկա դիվանագիտական հարաբերություններից: Մյուս հանգամանքը, որի մասին կուզեի նշել, այն է, որ մենք մեր իրական ու պոտենցիալ դաշնակիցների հետ երկխոսություն չունենք»:

Քաղաքագետը «Փաստի» հետ զրույցում շեշտեց, որ այդ երկրները մեզ վերաբերող որոշ հարցերում արդեն իրենց ինքնուրույն քաղաքականությունն են սկսում. «Օրինակ՝ Իրանը վերջերս սկսեց փոխել իր քաղաքականությունը միջանցքի առումով, չնայած ի սկզբանե կտրուկ դեմ էր Սյունիքով միջանցքին: Նման օրինակները շատ են: Իսկ ՀՀ դե ֆակտո իշխանությունները, խոշոր հաշվով, չեն հակադարձում ու տրվում են թուրքական եթե ոչ բոլոր ճնշումներին, ապա առնվազն դրանց զգալի մասին:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի շահը երբեք այսքան անպաշտպան չի եղել, որքան հիմա է: Այսօր արդեն Հայաստանի սուբյեկտայնության ամբողջական կորստի առջև ենք կանգնել: Բացի այդ, ոմանք շահարկում են միայն միջանցքի թեման՝ փորձելով Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքականություն խաղալ, ինչն ինքնին վտանգավոր է, քանի որ այս պահի դրությամբ ֆորմատների մրցակցություն կա. Մինսկի խումբ, եռակողմ հանդիպումներ՝ ՌԴ-ի, եռակողմ հանդիպումներ՝ Բրյուսելի կամ Ֆրանսիայի միջնորդությամբ: Չմոռանանք նաև «3+3» և այլ հնարավոր ձևաչափերի մասին: Այս ամենն արտացոլում է աշխարհաքաղաքական պայքար՝ այս տարածաշրջանում: Եվ եթե Հայաստանը շարունակի այդ աշխարհաքաղաքական պայքարի բեմերից մեկը լինել, ապա այդ հանգամանքը կրկին շատ լուրջ վնասներ է բերելու Հայաստանին»:

Քաղաքագետը նշեց՝ զուգահեռ մեր հասարակությանը, որի մի ստվար հատված անտեղյակ է իրականությունից, փորձում են հրամցնել «խաղաղության դարաշրջանի» թեզը. «Մինչդեռ իրականությունն այն է, որ Հայաստանից ամեն ամիս մի տարածք են խլում: Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղություն չեն ուզում: Իսկ երբ խոսում են «խաղաղության» մասին, իրենց ընկալմամբ, դա Հայաստանի վերջնական ոտնահարումն է, Հայաստանի միջոցով կամ ՀՀ տարածքում իրենց հարցերի լուծումը: Ընդ որում՝ ոչ թե միանգամյա, այլ անդադար կտրվածքով: Եթե նույնիսկ ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փաստը մեկ րոպեով մի կողմ դնենք, ապա կարող ենք հիշել, օրինակ՝ Ադրբեջանի կողմից անդադար հայկական հուշարձանների ոչնչացումը:

Կամ՝ Ադրբեջանի կողմից օտար երկրներին ուղղված ինտենսիվ քարոզչությունն առ այն, թե, իբր, հայերն այս ու այն վատությունն են արել: Ադրբեջանը ցանկացած միջազգային հարթակ օգտագործում է Հայաստանի դեմ, իսկ մեր կողմում անընդհատ խոսում են խաղաղությունից, ինչն ուղղակի ամոթալի է: Չմոռանանք նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին: Արդեն ավելի քան մեկ տարի այդ մարդիկ Ադրբեջանում խոշտանգումների են ենթարկվում, իսկ այստեղ տպավորությունն այնպիսին է, որ, բացի ՄԻՊ Արման Թաթոյանից, այդ հարցը պաշտոնատար որևէ այլ անձի չի հետաքրքրում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել