Սպորտ 1 ժամ առաջ - 22:24 06-11-2026

Ով կլինի Պորտուգալիայի հավաքականի նոր ավագը․ Ժեզուշը նշել է 5 թեկնածու

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը նշել է այն հինգ ֆուտբոլիստների անունները, որոնք կարող են կրել ազգային թիմի ավագի թևկապը Կրիշտիանու Ռոնալդուի՝ հավաքականում կարիերան ավարտելուց հետո։

«Գլխավոր մարզիչը չի ընտրում թիմի ավագին․ նրանց որոշում են հավաքականում անցկացրած հանդիպումների քանակով։

Այս պահին ունենք հինգ ֆուտբոլիստ, որոնք ամենաշատ հանդիպումներն են անցկացրել ազգային թիմի կազմում։ Հետաքրքիր է, որ նրանք բոլորն էլ նախկինում խաղացել են իմ գլխավորած ակումբներում։ Հետևաբար սկզբունքը կմնա նույնը․ ավագ կլինի այն ֆուտբոլիստը, որն ազգային հավաքականում ամենաշատ հանդիպումներն է անցկացրել Կրիշտիանուից հետո։

Բերնարդու Սիլվա, Ռուբեն Դիաշ, Ժոաու Կանսելու, Ռուբեն Նևեշ և Բրունու Ֆերնանդեշ․ նշում եմ առանց հերթականության, բայց հենց այս հինգ ֆուտբոլիստներն են»,- Ժեզուշի խոսքերն է մեջբերում A Bola-ն։

Մասնագետի խոսքով՝ հավաքականի ավագին ընտրում է ոչ թե մարզիչը, այլ այդ կարգավիճակը որոշվում է ազգային թիմում անցկացրած հանդիպումների քանակով։

Armsport

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում