Ուղիղ եթեր
Ավելին 49 րոպե առաջ - 16:24 06-11-2026

Երվանդ Քոչարի վերադարձը հարազատ կրթօջախ․ Թբիլիսիում ներկայացվել է նրա բազմաչափ արվեստը

Թբիլիսիի պատմական Ներսիսյան դպրոցում մեծ հաջողությամբ կայացավ Երվանդ Քոչարի ժառանգությանը նվիրված դասախոսությունը։

Այսօր Թբիլիսիի պատմական Ներսիսյան դպրոցի պատերի ներքո (ներկայումս՝ Կովկաս ինստիտուտ) մեծ հաջողությամբ կայացավ «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» խորագրով դասախոսությունը:

Մշակութային այս կարևոր իրադարձությունը նվիրված էր հանճարեղ արվեստագետի գեղարվեստական հարուստ ժառանգությանը և վրացի մեծանուն արվեստագետների հետ նրա ունեցած առնչություններին:

Միջոցառման ընթացքում հատուկ զեկույցներով հանդես եկան Երվանդ Քոչար թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը և թանգարանի ցուցադրությունների բաժնի վարիչ Աշոտ Մարաբյանը:

Բանախոսները ներկայացրին մեծ արվեստագետի ստեղծագործական ուղին՝ առանձնահատուկ անդրադարձ կատարելով նրա թիֆլիսյան ու փարիզյան տարիներին, համաշխարհային ճանաչում ունեցող նորարարական «Տարածական նկարչությանը» (Peinture dans l'espace), ինչպես նաև հայ-վրացական պատմական մշակութային կապերին:

Դասախոսության առանցքային թեմաներից էր Քոչարի ստեղծագործական աղերսների վերհանումը վրացի անվանի արվեստագետներ Լադո Գուդիաշվիլիի, Դավիթ Կակաբաձեի և Էլենե Ախվլեդիանիի հետ, ինչը ևս մեկ անգամ փաստեց երկու ժողովուրդների մշակութային երկխոսության խորությունը:

Միջոցառումն առավել խորհրդանշական էր դարձել այն փաստով, որ անցկացվում էր հենց Ներսիսյան դպրոցում, որտեղ ժամանակին ուսանել է ինքը՝ Երվանդ Քոչարը:

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում
17:21 Հայաստանի քաղաքացին մեղր է ուտում, բայց չգիտի, որ դրա մեջ անտիբիոտիկների բարձր մակարդակ կա
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար