Ուղիղ եթեր
Ուղիղ խոսք Ներքին Տեսանյութ 33 րոպե առաջ - 17:21 05-11-2026

Հայաստանի քաղաքացին մեղր է ուտում, բայց չգիտի, որ դրա մեջ անտիբիոտիկների բարձր մակարդակ կա

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Պետական մարմինների կողմից սննդում թունաքիմիկատների և անտիբիոտիկների նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայությունն ուղղակիորեն թունավորում է քաղաքացիներին։ Oragir.News-ի տաղավարում «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ներկայացրել է, թե ինչ է հայտնվում սպառողների սեղաններին՝ պաշտոնական անգործության հետևանքով։

Նրա խոսքով՝ պետությունը չի վերահսկում, թե ինչ որակի և ինչ քանակի թունաքիմիկատներ կամ անասնաբուժական դեղամիջոցներ են տրամադրվում ֆերմերներին ու մեղվաբույծներին։

Նույնքան վտանգավոր է իրավիճակը բուսաբուծության մեջ։ Սննդում թունաքիմիկատների նկատմամբ իրական վերահսկողություն Հայաստանը պարզապես չի իրականացնում։

«Մենք գիտենք, որ կանաչին օգտակար է, անընդհատ գնում ու ուտում ենք։ Սակայն ֆերմերն ինչ է անում. երբ իր բանջարեղենը թունաքիմիկատով կամ պարարտանյութով մշակում է, վերջում ինչ հավելյալ քանակություն ավելանում է՝ շփում է կանաչու վրա, որովհետև ափսոսում է թափել»,-նշում է փորձագետը։

«Մեղքը ոչ թե գյուղացունն է, այլ պետությանը, որը լուծարեց Գյուղատնտեսության նախարարությունը։ Ֆերմերը պարտավոր չէ իմանալ, թե որն է քիմիկատի վտանգավոր չափաքանակը. նա տեսնում է սիրուն բերք ու ուրախանում։ Նախկինում նախարարությունը մարզերում ուներ հստակ մասնագետներ, որոնք սովորեցնում և վերահսկում էին այս գործընթացը, իսկ այսօր գյուղացին թողնված է բախտի քմահաճույքին»,- ասում է Պողոսյանը՝ հավելելով․ «Հայաստանի քաղաքացին մեղր է ուտում, բայց չգիտի, որ մեղրի մեջ կա անտիբիոտիկների բարձր մակարդակ»։

Մանրամասները՝ տեսանյութում։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
18:00 Վասակ Դարբինյանի աստեղային ժամը․ նրանք բոլորը Վասակներ են
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել