Ուղիղ եթեր
Մշակույթ 2 տարի առաջ - 21:49 22-01-2024

Չէր վախենում ապագայից, համոզված, որ ապագան իրեն է քվե տալու․ Երվանդ Քոչարի հիշատակի օրն է

«Երվանդ Քոչարը ինձ հիշեցնում է իր քանդակած այն արծվին, որ հպարտ թառել է Ռաֆայել Իսրայելյանի կառուցած պատվանդանի վրա` Էջմիածնի խճուղու եզրին, դեպի Զվարթնոց տանող ճանապարհին։

Միշտ էլ կապված լինելով հայրենի երկրի ու նրա արվեստի արմատների հետ, նա արծվի պես տեսնում էր հեռուները, հայկական լեռներից այն կողմ տարածված հորիզոնները: Որքան ավանդական էր, նույնքան էլ նոր էր, ընդունակ ընկալելու արվեստի նորագույն միտումները՝ միշտ հարազատ մնալով իր ինքնությանը: Չէր վախենում ապագայից, համոզված, որ ապագան իրեն է քվե տալու»,- իր հուշերով քանդակագործին այսպես է բնորոշում Ռուբեն Զարյանը:



Քոչարի արվեստն իր մեջ ամփոփում է համաշխարհային հին ու նոր արվեստի, ինչպես և ժամանակակից նորարարական ուղղությունների շատ գծեր ու սկզբունքներ, սինթեզում հայ արվեստի հետ և, չնայած ոճական ու ձևական կողմերի և միջոցների բազմազանությանն ու հարստությանը, մնում է ռեալիստական ամուր հիմքի վրա։

Հունվարի 22-ը նշանավորվում է որպես ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչ Երվանդ Քոչարի հիշատակի օր։

Ռուբեն Զարյանը գրում էր․ «Նա անցնում էր փողոցով և տարբերվում էր բոլորից․ տարբեր՝ երկար մազերով (այն ժամանակ տղամարդիկ երկար մազեր չէին պահում), հագվածքով, մենակնոցով, ձեռնափայտով և ընդհանրապես պահվածքով։ Տարբեր ամեն ինչով։ Քայլում էր այնպես, ասես իրեն մի գաղտնիք էր հայտնի, և այդ գաղտնիքը նրան առավելություն էր տալիս ուրիշների նկատմամբ։ Եվ դեմքի մի այնպիսի արտահայտությամբ, թե մի օր կբացի իր գաղտնիքն ի լուր ամենքի։ Կկանգներ, կզրուցեր մեկի հետ ու հետո նորից կշարունակեր իր ճանապարհը՝ բարևելով ու բարև առնելով»։



Հիշում է՝ Վարպետի՝ Ավետիք Իսահակյանի հետ գնացել էին Քոչարի տուն, որ Տերյան փողոցում էր՝ խաղողի այգիներում կորած։ Սկզբում զրույցն ընդհանուր էր, ապա մասնավորվեց Փարիզի շուրջ։ Հետո ֆրանսերեն մի քանի խոսք փոխանակեցին , ըստ երևույթին հիշողությունների մթնոլորտիանմիջական ազդեցության տակ։ Հիշեցին Հակոբ Գյուրջյանին։ Հիացմունքով և պատկառանքով հիշեց Քոչարը նրան այնպես, ինչպես աշակերտը կխոսի ուսուցչի մասին։

Հետագայում, իր զրույցների ժամանակ մի քանի անգամ տվել է Գյուրջյանի անունը և միշտ նույն պատկառանքով։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան