Նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը նշելու նպատակով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով
copy image url

Նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը նշելու նպատակով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով

Ներքին 1 տարի առաջ - 22:17 18-12-2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է մեծանուն քանդակագործ, արձանագործ, տարածական գեղանկարչության հիմնադիր, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը 2024 թվականին նշելու նպատակով ստեղծել հոբելյանական հանձնաժողով։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։

Որոշմամբ հաստատվել է նաև հանձնաժողովի անհատական կազմը: Նախագահն է՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Հոբելյանական հանձնաժողովը 3-ամսյա ժամկետում պետք է մշակի հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

Ամենից շատ դիտված