Ուղիղ եթեր
Սպորտ 38 րոպե առաջ - 19:17 28-10-2026

El Español. Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբ

Կատալոնական «Բարսելոնայի» 19-ամյա հարձակվող Լամին Յամալի հայրը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում։

Ինչպես հաղորդում է El Español-ը, միջադեպը տեղի է ունեցել Բարսելոնայի օդանավակայանի սրճարանային գոտում։ Մունիր Նասրաուին իր բաճկոնը թողել է չթույլատրված վայրում, ինչի համար նկատողություն է ստացել հաստատության աշխատակցուհուց։

Աղբյուրի տեղեկություններով՝ նկատողությունը տղամարդու մոտ ագրեսիայի պոռթկում է առաջացրել. կողմերի միջև բառակռիվ է սկսվել, որի թեժ պահին ֆուտբոլիստի հայրը թքել է աղջկա դեմքին։ Վիրավորված մատուցողուհուն փորձել է պաշտպանել օդանավակայանի այցելուներից մեկը, սակայն Նասրաուին հարձակվել է նաև նրա վրա՝ վերցնելով աթոռն ու փորձելով այն նետել միջամտած տղամարդու ուղղությամբ։

Սա վերջին օրերին Յամալի հոր մասնակցությամբ արդեն երկրորդ աղմկահարույց միջադեպն է։

Հիշեցնենք, որ նախորդ գիշեր Լոնդոնում Նասրաուին քաշքշուկ էր սարքել «Լոնդոն Պալադիում» թատրոնի մոտակայքում՝ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ավարտից անմիջապես հետո։ Ֆուտբոլիստի հայրը Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Անդրեյ Արշավինի աչքի առաջ քիչ էր մնացել կոտրեր ռուսական պատվիրակության օպերատորի սմարթֆոնը։

Armsport

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
20:00 Դեղերի շուկան` բախտի քմահաճույքին. դեղերի կրկնակի թանկացման պատճառները
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս