Ուղիղ եթեր
Սպորտ 58 րոպե առաջ - 18:12 27-10-2026

Գևորգ Թադևոսյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալ է նվաճել

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունից նաև բրոնզե մեդալ ունենք. Գևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ է նվաճել:

Երրորդ տեղի համար գոտեմարտում Թադևոսյանը 4։1 հաշվով հաղթել է ուկրաինացի Յարոսլավ Ֆիլչակովին։ Թադևոսյանի հաղթանակը գրանցվել է վերջին վայրկյաններին ներկայացված չելենջից հետո, իսկ ուկրաինացի ըմբիշը նեղացել է և չի շնորհավորել Գևորգին։

Սա Թադևոսյանի առաջին մեդալն է UWW-ի մեծահասակների մրցաշարերում։

Ամենից շատ դիտված