Ցավալի է, իհարկե, որ Ազգային ժողովի նախագահը նման վերաբերմունք ունի իր կարգավիճակին և պատգամավորների գործունեությանը, ԱԺ-ում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը:
«ԱԺ կանոնակարգում Էդգար Ղազարյան եզրույթ առհասարակ նշված չէ և Էդգար Ղազարյանի պաշտոնավարման հետ կապված հարաբերությունները կարգավորված չեն:
Հարաբերությունները վերաբերում են բոլոր պատգամավորներին, իսկ ԱԺ նախագահին ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանի ողջ պատմության ընթացքում միակ ԱԺ նախագահը, որը պաշտոնավարել է ողջ գումարման ընթացքում, եղել է Ալեն Սիմոնյանը»,-նշեց նա:
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդհատեց Էդգար Ղազարյանի խոսքը՝ ասելով՝
«Պարոն Ղազարյան, ներողություն, բայց խնդրում եմ մնալ օրակարգի շրջանակում, մենք ունենք հայտարարությունների ժամ, եթե ազատ խոսքի կարիք ունեք, կարող եք օգտվել դրանից, հիմա խոսեք օրակարգի մասին կամ ավարտեք ձեր ելույթը»:
Ղազարյանը շարունակեց ելույթը, որից հետո Ռուբիինյանն անջատեց նրա խոսափողը, ապա հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, որպեսզի հորդրորեն Ղազարյանին՝ զբաղեցնել իր տեղը: