Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 14:47 26-10-2026

Նորմալ իշխանության հարցը լուծել եք, հիմա էլ զբաղված եք նորմալ ընդդիմություն գտնելո՞վ. Արամ Քոչարյան

Արամ Քոչարյանը Ֆեյսբուքում գրել է.

«Ի՞նչ ա նշանակում՝ մեզ նորմալ ընդդիմություն է պետք։ Այսինքն՝ նորմալ իշխանության հարցը լուծել եք, հիմա էլ զբաղված եք նորմալ ընդդիմություն գտնելո՞վ։

Այսինքն՝ ոչ լրտեսական, պետականակենտրոն իշխանությունը կա, բայց ընդդիմություն չկա, հա՞։

Մենք տոտալ ֆեյքի մեջ ենք ապրում։ Եթե լրտես ընդդիմություն կա, ապա մենք ունենք ֆեյք ԱԱԾ, ֆեյք Արտաքին հետախուզության ծառայություն, ֆեյք կառավարություն, ընդհանրապես՝ ֆեյք պետություն։ Ու էդ պատճառով ա, որ խեղճ Նիկոլ Փաշինյանը ստիպված ա համապետական ընտրություններով ու ՏԻՄ ընտրություններով պայքարել «լրտեսների» դեմ։

Մեզ պետք է պետականակենտրոն իշխանություն։ Եթե ձեր տեսանկյունը սա չի, այլ իսկապես մտածում եք, որ մեզ պետականակենտրոն ընդդիմություն է պետք, ապա դուք ընկել եք Նիկոլ Փաշինյանի ստեղծած ծուղակի մեջ։ Էդ ծուղակ ա։ Էդ տեսանկյունով ԵՐԲԵՔ՝ Ե-Ր-Բ-Ե-Ք, իշխանություն ստանձնելու պատրաստ քաղաքական ուժ չի ծնվելու»։