Գյումրեցի Գաբրիելյան ամուսինները տարեց թոշակառուներ են, ապրում են վթարային դարձած տանը, որի տանիքը, նրանց խոսքով, ամեն պահի կարող է փլուզվել։ Աննա Գաբրիելյանի ամուսինն անկողնային հիվանդ է, իսկ ընտանիքի միակ եկամուտը թոշակն է։
Տունն այլևս բնակության համար անվտանգ չէ, սակայն ընտանիքը չունի այն վերանորոգելու կամ այլ բնակարան ձեռք բերելու ֆինանսական հնարավորություն։ Թեև բնակարանը պաշտոնապես տնակի կարգավիճակ չունի, տարիների ընթացքում այն փաստացի տնակի է վերածվել։
«Կտուրը վրեքս կփլվի, թոշակառու մարդն ի՞նչ կարող է անել»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասում է Աննա Գաբրիելյանը։
Տարեց ամուսինների համար խնդիրը միայն տան անմխիթար վիճակը չէ․ անկողնային հիվանդ ամուսնու խնամքի պայմաններում տունը վերանորոգելու կամ այլ տեղ տեղափոխվելու հնարավորությունն ավելի սահմանափակ է։
Երկրաշարժից տասնամյակներ անց Գյումրիում դեռ կան ընտանիքներ, որոնց համար անվտանգ բնակարան ունենալը շարունակում է մնալ չլուծված խնդիր։ Իսկ երբ ընտանիքի միակ եկամուտը թոշակն է, վթարային տանիքը վերանորոգելու հնարավորությունը վերածվում է անհասանելի խնդրի։
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան