Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:59 21-11-2023

Գյումրիի քաղաքապետը կըսե՝ 71 տարեկան ես, գնա ծերանոց, տունն ինչ պտի էնես. տնակի բնակիչ

Գյումրիում ինքնակամ շինությունների կառուցումն անհասցե ու անկանոն սկսվեց 1988-ի երկրաշարժից հետո։ Քաղաքի տարբեր հատվածներում վագոն-տնակներ տեղադրվեցին, հետո բնակարանի փոխհատուցման հույսը կորցրած ընտանիքները տնակները քարապատեցին՝ դրանք համարելով հիմնական բնակության վայր։ Հիմա դրանցից ոչ բոլորն են օրինականացված, շատ դեպքերում քաղաքաշինական նորմերի խախտումների պատճառով։

Գյումրեցի 71-ամյա Արևիկ Գրիգորյանը ապրում է Ավտոկայան թաղամասի տնակներից մեկում, որը հասցրել է քարապատել, բայց դեռևս չի սեփականաշնորհել: Գյումրիի քաղաքապետարանից ստացել է ծանուցում, որ պիտի ապամոնտաժի տնակը, որովհետև սեփականաշնորհված չէ։

Oragir.News-ի հետ զրույցում միայնակ թոշակառու կինը պատմում է: «Շենքս փլվել էր, տնակս շենքիս տեղում եմ դրել, բայց քաղաքապետարանը առանց մեզ հարցնելու աճուրդ է էրել, տնակիս տարածքը վաճառել էին, մեզի էլ ըսեցին՝ քանդեք, դուրս եկեք։ 3000 դոլարի սերտիֆիկատ տվեցին, քանի որ էդ փողով տուն չէի կռնա առնի, տնակ առանք, սարքինք-շինինք և արդեն 20 տարի էս տնակի մեջ ենք։ Քաղաքապետը կըսե՝ սերտիֆիկատ ենք տվել, ես չեմ կարող քեզի տնով ապահովել։ Առաջարկեգը՝ 71 տարեկան ես, գնա ծերանոց, տունն ինչ պտի էնես»,- պատմում է տարեց կինը։

Նշենք, որ Գյումրիում առկա ապօրինի շինությունների վերաբերյալ, դեռ 1 տարի առաջ շրջանառվում էր 2700 թիվը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին