Նոյեմբերից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ գյուղատնտեսական արտադրանքի կանոնավոր չարտերային բեռնափոխադրումներ կիրականացվեն։
Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Օդային բեռնափոխադրման կանոնավոր չվերթեր կիրականացնի «Almarex Aviation Ventures» ընկերությունը։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր ընդունել է այդ ընկերության համահիմնադիր Մակար Պետրոսյանին և տնօրեն Պարույր Վարդանյանին
«Ընկերության տնօրենի խոսքով՝ ՀՀ-ից արտահանման դեպքում օդային բեռնափոխադրման արժեքը կկազմի 2․2 ԱՄՆ դոլար 1 կգ-ի համար, սակայն որոշ գործոնների փոփոխության արդյունքում հնարավոր է նաև գնիջեցում։ Չվերթերը կիրականացվեն Boeing 737-800 տիպի օդանավով, որը յուրաքանչյուր չվերթի ընթացքում հնարավորություն կտա տեղափոխել շուրջ 20 տոննա բեռ»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ նախարարության` նախաձեռնության հաջող իրականացման դեպքում կդիտարկվեն նաև այլ ուղղություններով նմանատիպ չվերթերի կազմակերպման հնարավորությունները։