Ցածր դասարանների աշակերտների նկատմամբ ուսուցիչների կիրառած բռնության փաստերով երկու ուսուցիչ ձերբայալվել է։ Հանրային քննարկումներում ոմանք խստորեն դատապարտում են նրանց արարքը։ Ոմանք, սակայն, փորձում են արդարացնել ուսուցչուհիներին։ Այս արձագանքները վկայում են, որ բռնության նկատմամբ մարդկանց վերաբերմունքը միանշանակ չէ։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիների կարծիքով՝ մեր հասարակության մեջ բռնությունն ընդունելի՞ է, թե՞ ոչ։
Հարցվածներից մեկը նշեց, որ բռնությունն անընդունելի է ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի համար։ Նրա խոսքով՝ միայն ցածր ինտելեկտ ունեցող մարդիկ կարող են արդարացնել բռնությունը։
Քաղաքացիներից մեկն էլ ընդգծեց փոխադարձ հարգանքի և միմյանց սիրելու կարևորությունը։ Անդրադառնալով ուսուցչի կողմից երեխայի նկատմամբ կիրառվող բռնությանը՝ նա նշեց, որ նման ուսուցչին պետք է ազատել աշխատանքից։
Հարցվածներից մեկի կողմից պատասխան հնչեց, որ բռնությունը կենդանական աշխարհի վարքագիծն է, ոչ թե մարդունը։ Նրա խոսքով՝ մարդը չպետք է բռնի ուժի դիմի։
Մանրամասները՝ տեսանյութում։