Այսօր՝ հոկտեմբերի 9-ին,
Oragir.News-ը հերթական հարցում իրականացնելիս զրուցել է մի քաղաքացու հետ, որն օգտվելով հնարավորությունից դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բարձրաձայնելով ԽՍՀՄ տարիներին «Խնայբանկում» ունեցած իր ավանդի փոխհատուցման հարցը։ Նա ցանկություն է հայտնել իմանալու, թե կոնկրետ ե՞րբ է ստանալու իր գումարը։
Քաղաքացուն մտահոգում է նաև այն հարցը, թե եթե ինքը չհասցնի ստանալ փոխհատուցումը, արդյո՞ք իր ընտանիքի անդամները՝ կինն ու երեխաները, կկարողանան օգտվել այդ գումարից։ Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԽՍՀՄ Խնայբանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցումը շարունակվում է:
2026-ի հունվարին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում այսուհետ կարող են ստանալ նաև մինչև1944 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք․ փոխհատուցումը կտրամադրվի անկանխիկ եղանակով։
Տեսանյութ: