Oragir.News-ին են դիմել կեղծ ներդրումային կայքերից տուժած մի խումբ քաղաքացիներ, որոնք իշխանություններից աջակցություն են ակնկալում իրենց գումարները վերադարձնելու և իրավունքների վերականգնման հարցերում։ Նրանց ներկայացուցիչ և իրավապաշտպան Մհեր Կարագոզյանի խոսքով՝ քննչական մարմինները հայտնաբերել են հանցագործներին և բռնագանձել շուրջ 740 միլիոն դրամ, սակայն այդ միջոցները դեռ չեն վերադարձվել տուժողներին։
Իրավապաշտպանը տեղեկացրեց, որ Արդարադատության նախարարության հետ համագործակցությունն այս հարցում շարունակվում է, իսկ Ներքին գործերի նախարարության դիտարկումներից հետո հայեցակարգային առաջարկը վերախմբագրվել և ընդունելի է դարձել։ Սակայն Ֆինանսների նախարարության հետ առկա է անհամաձայնություն, քանի որ նախարարությունը միջոցներ չի նախատեսում տուժածների իրավունքների վերականգնման համար։
Քաղաքացիներն իշխանություններից պահանջում են հստակեցնել՝ ե՞րբ և ի՞նչ մեխանիզմներով են վերականգնվելու իրենց իրավունքներն ու վերադարձվելու գումարները։
Տեսանյութ: