Ավելին 52 րոպե առաջ - 19:29 06-10-2026

Պոդիումից՝ ռինգ․ «Միսս Գերմանիան» բռնցքամարտի պրոֆեսիոնալ կարիերա է սկսում

2022 թվականի «Միսս Գերմանիա» Տատյանա Հենրիխը 33 տարեկանում պատրաստվում է իր առաջին պրոֆեսիոնալ մենամարտին։

Այն կկայանա նոյեմբերի 14-ին՝ Մագդեբուրգում։

Բռնցքամարտը Հենրիխի համար նորություն չէ․ դեռ պատանեկության տարիներին նա Սաքսոնիա-Անհալթի թեթև քաշային կարգի սիրողական չեմպիոն է դարձել։ Նրա խոսքով՝ դպրոցում ծաղրանքների պատճառով էր սկսել զբաղվել բռնցքամարտով՝ ինքնապաշտպանվելու համար։

Այժմ Հենրիխը շաբաթական հինգ օր ինտենսիվ մարզվում է՝ մարզիչ Դիրկ Ջեմսկու ղեկավարությամբ։ Նա շարունակելու է նաև մոդելային աշխատանքը և իր մոդելային գործակալության ղեկավարումը, որի հետ համագործակցում է շուրջ 80 մոդել։

Հենրիխը հույս ունի իր օրինակով ոգեշնչել երիտասարդ կանանց՝ ցույց տալով, որ կարելի է հաջողության հասնել թե՛ կարիերայում, թե՛ սպորտում։

Ամենից շատ դիտված