Ներքին 4 տարի առաջ - 11:40 18-11-2021

Վիկտոր Ենգիբարյան. ճամբարափոխ լինելով` կարիերա անելու համառոտ ուղեցույց

Վիկտոր Ենգիբարյանը կուսակցություններին անդամակցելու եւ դրանցից «թռնելու» հարցում չեմպիոն է։ ԱԺ կայքում զետեղված նրա կենսագրականում, իհարկե, բաց է թողնված, բայց Վիքիպեդիայում նշված է, որ Ենգիբարյանը մինչեւ ՔՊ անդամ լինելը հասցրել է մի քանի կուսակցություն փոխել։ Մինչեւ 2017 թվականը նա մի քանի տարի եղել է ԲՀԿ անդամ, անգամ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդականն է եղել, հետո՝ 2017-ին, հանգրվանել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում, ապա ԼՀԿ-ի շնորհիվ հայտնվել ԱԺ-ում։ Այդ ընթացքում հասցրել է լինել նաեւ ՀՀԿ անդամ, ՀՀԿ-ի օրոք պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խորհրդականն էր։ Իսկ 2018-ի հայտնի իրադարձություներից հետո՝ ինչպես իր թիմակիցներից շատերը, դավաճանել է նաեւ Էդմոն Մարուքյանին ու ԼՀԿ-ին եւ նետվել ՔՊ-ի «գիրկը»։ Ի դեպ, նրա տեղափոխությունները եղել են կայծակնային։ Մասնավորապես, 2018-ին Երեւանի ընտրությունների ժամանակ, երբ «Իմ քայլի» թեկնածուն Հայկ Մարությանն էր, իսկ «Լուսավորի» թեկնածուն Էդմոն Մարուքյանը, նա ընտրություններից մեկ օր առաջ մի գիշերվա մեջ ուրանում է Մարուքյանին ու անցնում «Հայկոյի» ճամբարը։ Ընտրություններին նախորդած լռության օրվա նախորդ գիշերը Ենգիբարյանը ՖԲ իր էջում գրառում է կատարում՝ նշելով․ «Ես աջակցում եմ Հայկ Մարությանին»։ Եվ դա դառնում է «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր դառնալու գինը։ Իսկ արդեն խորհրդարանում նա բացառիկ «ուշացած», բայց շատ «պատեհ պահի» վերստին դավաճանում է նաեւ անձամբ Գագիկ Ծառուկյանին՝ ուրանալով նրա հետ աշխատած տարիներն ու նրա հետ կիսած հացը՝ կողմ է քվեարկում իշխանության բերած նախագծին, որով պետք է անձեռնմխելիությունից զրկեին եւ դատեին Գագիկ Ծառուկյանին։ Կարող էր, իհարկե, չանել, բայց արեց, քանզի նրա առաջխաղացման գինը հենց դավաճանությունն է։ Այդ դավաճանությունների շնորհիվ էլ այժմ վաստակեց այդքան երկար՝ Գերմանիայում ՀՀ դեսպան լինելու երազանքը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը