Oragir.News-ի «Իմ պատկերացրած բանակը» շարքի 7-րդ թողարկման ընթացքում պատերազմների մասնակից Արման Պետրոսյանն անդրադառնում է հերթական կարևոր թեմային՝ զինծառայողի միասնական քարտ ստեղծելուն:
«Բանակի արդիականացումը միայն նոր զենք գնելը չէ։ Պետք է կարողանանք ճիշտ ճանաչել, պատրաստել և կառավարել զինվորին։ Այսօր զինվորի կարողությունները հաճախ հասկանում ենք արդեն ծառայության ընթացքում։ Ես առաջարկում եմ ստեղծել «զինծառայողի միասնական քարտ»։ Դպրոցից մինչև պահեստազոր՝ նրա հմտությունները, պատրաստվածությունն ու փորձը՝ մեկ համակարգում»,- նշում է նա։
Ըստ Արման Պետրոսյանի՝ այսկերպ բանակը նախապես կիմանա՝ ով ինչի է ընդունակ և որտեղ կարող է առավել արդյունավետ ծառայել. «Իսկ զորացրվելուց հետո այդ տվյալները կօգնեն արդյունավետ կառավարել պահեստազորը։ Այսպես մենք ոչ միայն կուժեղացնենք զինվորին, այլև ամբողջ բանակի կառավարման համակարգը»։
Տեսանյութ: