Երևանի Արամի 70 հասցեում բնակելի շենքերի հարևանությամբ խոստացված խաղահրապարակի փոխարեն, կառուցվում են նորակառույց շենքեր, իրականացվող շինարարությունը փակել է բնակիչների տեսադաշտն ու նվազեցրել բնական լուսավորությունը։
Վերջիններս նաև մտահոգված են շինարարությանը հարակից շենքերի սեյսմիկ անվտանգությամբ՝ նշելով, որ շինարարական աշխատանքների ընթացքում բնակարաններից մեկի պատը ճաքել է։
Բնակիչների խոսքով՝ իրենց համաձայնությունը չեն հարցրել։ Նրանք դժգոհում են նաև, որ ամիսներ շարունակ ապրում են շինարարական աղմուկի և փոշու պայմաններում։
Տեսանյութ: