Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում է ընդունել Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին ու տեղակալ Լևոն Մարգարյանին կարգապահական տույժի ենթարկել:
Պատճառների թվում է սեպտեմբերի 27-ին (44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի օրը) Հանրայինի եթերով ժամանցային համերգի հեռարձակումը։
«Ընկերության կողմից օրվա խորհրդին անհամապատասխան տեսալսողական բովանդակության հեռարձակմամբ ընկերությունը չի ապահովել սոցիալական պատասխանատվության բարձրացմանն ուղղված ծրագրային քաղաքականության իրականացումը»,- նշված է Հանրային հեռարձակողի խորհրդի որոշման մեջ։
Ավելին՝
այստեղ։