Պարո՛ն Վարդևանյան, մեզ հարց էինք տալիս՝ որտեղից ա՞ Նիկոլ Փաշինյանի սերը առ ժիգուլի գալիս, հիշո՞ւմ եք «Միմինո» կինոն, «Эти жигули крутятся, крутятся», էդ Փաշինյանի կռուտիտն ա:
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նշելով, որ հիմա Նիկոլ Փաշինյանն է, որը կոռուպցիայի վերաբերյալ հարցերին ի պատասխան «կռուտիտ» է լինում:
«Ֆեյքը ձեր իշխանության ղեկավարն է տարածում, երբ ասում ա՝ առաջնագծում զգոնությունը, մարտական ոգին թուլացել ա, որովհետև հաստատվել ա խաղաղություն»,- նշել է նա։
«Պարոն Պապիկյան, Ձեր ղեկավարը ջուրն ա լցնում բանակի կերպարանափոխման հայեցակարգը, ջուրն ա լցնում բանակի զինված ուժերի կառուցվածքը. ավելի խայտառակ հեղինակազրկում բանակի վերաբերյալ տեսել ե՞ք: Շատ հաճախ լեզուներս ատամների հետևն եք պահում, քանի որ մեր զինված ուժերին սիրում ենք»,- հավելել է նա:
«Պետք չի լեզուն պահել ատամների հետևում, ասեք, ի՞նչ ունեք ասելու, բանակի բոլոր պրոբլեմների մասին պետք է հրապարակային խոսել»,- արձագանքել է Փաշինյանը:
«Ճշմարտությունն ե՞ք ուզում բանակի մասին, թե ոնց էր զինվորի սնունդը հայտնվում ոմանց արջերի սննդի համար նախատեսված սննդի պահեստում, թե ոնց են ոմանք հարստացել՝ թալանելով բանակը»,- հավելել է վարչապետը:
Տեսանյութ: