Ներքին Տեսանյութ 59 րոպե առաջ - 22:49 02-10-2026

Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը բացահայտել է անվտանգային 3 տարր, որոնք առաջին հայացքից կարող են չնկատվել նոր կենսաչափական անձնագրի էջերում։

▪️Առաջինը միջնադարյան ճարտարապետական նմուշներից վերցված հայկական վարդազարդերն ու երկրաչափական նախշերն են։ Դրանց ամենանուրբ գծերը, առկա գրառումները կարելի է տեսնել միայն խոշորացույցով։

▪️Անձնագրի էջերում թաքնված է նաև խաղաղության աղավնին, որը կարելի է տեսնել միայն ուլտրամանուշակագույն լույսի ներքո։

▪️Երրորդ անվտանգային տարրը եռագույն մանրաթելն է։

Նախարարը վստահեցնում է` Հայաստանի նոր կենսաչափական անձնագիրը աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է։

Տեսանյութ: