Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 55 րոպե առաջ - 22:30 02-10-2026

Սեպտեմբերի 27-ը պետք է միշտ հիշել, քանի որ այդ օրը ամենացավոտն է. հարցում

Սեպտեմբերի 27-ին Հ1-ով Թաթա Սիմոնյանի մենահամերգի հեռարձակումը վրդովեցրել էր հանրությանը։ Այդ վրդովմունքի ճնշման տակ Հանրային հեռուստատեսությունն ու Թաթան ներողություն խնդրեցին ժողովրդից։ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ ճեպազրույցում հռետորական հարց է հնչեցրել, թե որքա՞ն ժամանակ պետք է հիշենք Սեպտեմբերի 27-ը և այդ օրն ուրախ համերգներ չհեռարձակենք Հ1-ով։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիների կարծիքով՝ որքա՞ն ժամանակ և ի՞նչ ձևով պետք է հիշել Սեպտեմբերի 27-ը:

Քաղաքացիներից մեկի խոսքով՝ «Մարդ ինչքան ապրի, պետք է դա հիշի, քանի որ այն ամենացավոտ օրն է»։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ պետք է միշտ հիշել Սեպտեմբերի 27-ը․ «Քանի հայը ապրում է, պետք է հիշի»։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ասածը միանշանակ ճիշտ չէր։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, այդ օրը հավետ կհիշեին։

Քաղաքացիներից մեկի խոսքով՝ Սեպտեմբերի 27-ը պետք է հիշել մինչև կյանքի վերջ, քանի որ այն մեծ ազդեցություն է ունեցել հայ ազգի վրա, և բոլորը պարտավոր են հիշել։ «Մեկ-երկու տարի հիշելով չէ, որովհետև եթե այդպես լինի, հայերս՝ մենք մեզ կջնջենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։