Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 09-09-2025

Նիկոլն ուզում ա նորից իշխանության գա, դրա համար հիշել ա պողպատե մանդատը․ հարցում

Նիկոլ Փաշինյանը «Տելեգրամ»-ի իր էջում աշխատանքային օրվանից լուսանկար է հրապարակել։ Ինչպես երևում է լուսանկարից, համակարգչի դիմաց մուրճ է՝ պողպատե մանդատ գրությամբ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյան էլի պողպատե մանդատի մասին հիշել»։

Հարցվածների մի մասը դժվարացավ պատասխան տալ, որոշներն էլ ասացին, որ պողպատե մանդատի մասին հիշել է, քանի որ ցանկանում է նորից ընտրվել։

«Էդ էլ ա բլեֆ, սուտ ա, նրան չեմ հավատում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ցանկանում է նորից իշխանության գալ։ «Որ ուզում ա նորից իշխանության գա, թուրքը գիտի, որ ոչ մեկ նորից իրան չի ընտրի, դրա համար էլ հիշել ա»,- նշեց նա։

«Իրան ա երևի պետք»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ