Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 18:10 16-09-2025

Նիկոլն ուզում ա Մկոյին խայտառակի, դրա համար էլ աջակցում ա․ հարցում

Նիկոլ Փաշինյանը դիտել է ՀանդArt-ի «Ցանկապատ» ներկայացումը։ Նա տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ երևում է, որ ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը քննարկումներ է ունեցել դերասանների, հանդիսատեսի հետ՝ ներկայացնելով իր հետևությունները։

Այս ամենից հետո ներկայացման գլխավոր դերակատար Մկրտիչ Արզումանյանի հասցեին բազմաթիվ քննադատություններ են հնչել, որից հետո շատ ՔՊ-ականներ ու անձամբ Նիկոլ Փաշինյանը շտապել են պաշտպանել նրան։

«Մկրտիչ Արզումանյան․ հզորագույն արտիստ, համեստագույն մարդ։ Հարգանքներիս հավաստիքը»,- գրել է Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբույան էջում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդների հարց ուղղել․ «Ձեր կարծիքով ինչու է Նիկոլ Փաշինյանն աջակցել Մկոյին, որ հուսադրի՞, թե՞ որ խայտառակի»։

Հարցվածերի մեծ մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Մկրտիչ Արզումանյանի խայտառակել, որոշներն էլ ասացին՝ նորմալ է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է աջակցել նրան։

«Բոլորը խայտառակություն են, բոլորն անխտիր։ Սա խայտառակ երկիր ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկ։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանից լավ բան չի կարելի սպասել։

«Որ խայտառակի, Նիկոլից լավ բան չեմ սպասում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանին մշակույթը չի հետաքրքրում։
«Որ խայտառակի, որովհետև իրան մշակույթը չի հետաքրքրում, ինքը բոլորից նեղացած ա և բոլորին ուզում ա ինչ-որ մի ձևով վնաս տա։ Երկիրը սարքել ա բռնապետական, մշակույթ չկա, ոչ մի բան չկա, զրոյի վրա նստած ենք։ Սենց շարունակվի մեր գենն էլ կկորցնենք։ Ես շատ ցավում եմ»,- ասաց նա։

«Էդ դավաճանի անունը լսել չեմ ուզում, եսիմ ինչ հետին մտքեր ունի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի