Ներքին 5 տարի առաջ - 20:40 09-06-2021

Իմքայլական գյուղապետի աշխատավայրի տանիքին ծածանվում է անմխիթար վիճակում գտնվող եռագույն

Հանրությունը դեռևս չի մոռացել այն կադրերը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մաքսակետում անարգանքի սյունին գամեց ծառայություն կատարող աշխատակցին, այն բանի համար, որ եռագույն դրոշը հայտնվել էր ոչ բարվոք վիճակում: Աշխատակցին անգամ ազատեցին գործից, իսկ վարչապետն էլ մի իսկական շոու արեց, թե ինչու պետք է եռագույն դրոշը նման վիճակում հայտնվի: Հանրության մի մասը ողջունեց վարչապետի այդ քայլը, մի մասն էլ հումորի վերածեց, ասելով, թե ինչի հետևից է ընկել Փաշինյանը:

Այսօր Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղի վարչական ղեկավարի նստավայրի տանիքին ծածանվում է անմխիթար վիճակում գտնվող եռագույն դրոշ: Հետաքրքիր է, որ Նոր Գյուղի գյուղապետը իմքայլական Մանուկ Հովհաննիսյանն է, որը երևի ծանոթ չէ Նիկոլ Փաշինյանի արած դիտողութուններին, թե ինչպես պետք է աչքի լույսի նման պահել ու պահպանել եռագույնը, այն եռագունը, որի համար միայն վերջին Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ բազմաթիվ զոհեր ունեցանք:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը