Ներքին 54 րոպե առաջ - 20:12 29-09-2026

Հայտնի է դժբախտ պատահարի հետևանքով մահացած հայ կռունկավարի ինքնությունը

«Defanse Housing» բնակելի համալիրի շինհրապարակում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացած կռունկավարի ինքնությունը հայտնի է, նա 37–ամյան Անդրանիկ Ա–ն է:

Տեղեկությունը հայտնում է news.am կայքը:

Նշենք, որ սեպտեմբերի 29-ին Երևանի Տիչինայի փողոցում դժբախտ պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 3 անձ մահացել է:

Մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ էին, իսկ մեկը՝ կռունկավարը՝ ՀՀ քաղաքացի: Վերջինը 37 տարեկան էր:

«Կռունկավարը 37-ամյա Անդրանիկ Ա.–ն է։ Հավաքվածները նշում են, որ նա վերջերս էր ամուսնացել»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ ՔԿ-ն շինարարական աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու (3 դրվագ) դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ:

Ամենից շատ դիտված