Ներքին Միտք 46 րոպե առաջ - 21:06 29-09-2026

Ընտրություններից հետո ակնհայտ էր, որ Հայաստանում հիբրիդային վարչակարգը ստանում է ավտորիտարացման բնույթ. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի գրառումը.

Հիմա ում էլ ձերբակալեն, զարմանալի չէ, որովհետև սրա մասին գոնե ես խոսել եմ նախքան ընտրությունները տարբեր հեռուստաալիքների հետ հարցազրույցներում։

Քաղաքական գիտությունները, ինչպես շատերն են կարծում գուշակելու մասին չեն։ Քաղաքագիտությունն հստակ գիտություն է, որը շարունակում է ի արձագանք աշխարհի փոփոխությունների, ձևավորել նոր տեսություններ` մեկնաբանելու առկա երևույթները։

Ընտրություններից հետո ակնհայտ էր, որ Հայաստանում հիբրիդային վարչակարգը (անցման ժողովրդավարական) ստանում է ավտորիտարացման բնույթ, ինչը և տեղի է ունենում։ Հաշվի առնենք, որ աշխարհում ո'չ մի ժամանակակից ավտորիտար պետություն երբեք չի ընդունում իր ավտորիտար կամ բռնապետական բնույթը։ Եթե լսեք Ալիևին, ապա Ադրբեջանը աշխարհի ամենաժողովրդական պետությունն է, հետևաբար կարիք չկա իշխանությանն հարցնել, թե արդյո՞ք ինքը ավտորիտար ռեժիմ հաստատել։

Ավելին ասեմ` ժամանակի ընթացքում ավելի կոշտ է զգացվելու ավտորիտարիզմը։ Պատճառներից մեկն այն է, որ իշխանություններն այլևս չեն կարող հանրային կոնսենսուս ձևավորել գոնե ամենաառաջնահերթ և կենսական հարցերում։ Մյուս կողմից` ընդդիմությունը ևս չի կարող տիրապետել ընդդիմադիր հատվածին իր ամբողջության մեջ, ինչը կառաջացնի նոր բևեռների ձևավորման հավանականություն, որոնք կլինեն առավել ագրեսիվ և նախաձեռնողական։

Վակուումի պատճառներից մեկն էլ այն է, որ ստեղծված իրավիճակում խորհրդարանական ընդդիմությունը չի կարող առաջիկայում ստանալ դոմինանտություն և հավակնել իշխանափոխության։

Խորհրդարանական ընտրություններից հետո հատկապես առաջատար ընդդիմադիր ուժի քաղաքական մարտավարությունը լայն առումով իրենից վանել է նաև իր նախկին համակիրների մի հատվածի (առօրյա շփումների, հարցումների տպավորություն), ինչը այլևս ակտուալ չի դարձնում նաև ստացած քվեների քանակը։

Ահա այսպիսի ձևավորված կոնֆիգուրացիան իշխանություններին դարձնելու է առավել ագրեսիվ, ընդգծված ավտորիտար մեթոդներով, որի նպատակը ապագայում ագրեսիվ երրորդ ուժի բացառումն է։

Պայմանական «երրորդ ուժը» ո'չ թե պարտադիր նոր քաղաքական միավոր է, այլ նոր ռազմավարություն և նոր մարտավարություն։

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
22:46 Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս. կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասին. Ազատություն
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը