Ներքին 1 ժամ առաջ - 15:49 26-09-2026

Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «Մայր Աթոռի և երեք հոգևորականների միջև դատական վեճերի քննություններն ավարտվել են, սակայն դատարանները չեն շտապում հրապարակել վճիռները։ Սահմանված ժամկետներից անցել է ավելի քան մեկ ամիս, բայց երեք գործերից որևէ մեկով վերջնական դատական ակտ դեռևս չկա։ Մինչդեռ այս գործերից մեկի՝ Արման Սարոյանի պաշտոնանկության շուրջ վեճն արդեն հետևանքներ է ունեցել՝ մեղադրանքներ են առաջադրվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և վեց բարձրաստիճան հոգևորականներին։

Արամայիս Թախմազյանը (Տ. Թադե), Ստեփան Ասատրյանը (Տ. Արամ) և Արման Սարոյանը (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) դատարանում վիճարկում են իրենց պաշտոններից հեռացնելու վերաբերյալ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությունները։ Երեք գործերով էլ դատաքննությունն ավարտվել է, սակայն վճիռները սահմանված ժամկետում չեն հրապարակվել։

Արամայիս Թախմազյանը 2026թ. փետրվարի 5-ին դիմել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվին կարգալույծ հռչակելու՝ Գարեգին Բ-ի 2025թ. դեկտեմբերի 2-ի տնօրինությունը և իրեն վերականգնել պաշտոնում։

Գործը քննող դատավոր Հովհաննես Մելքոնյանը նաև հայցի ապահովման միջոց է կիրառել։ Դրանով եկեղեցուն և այլ անձանց պարտավորեցվել է ամբողջությամբ և առանց խոչընդոտի ապահովել Թախմազյանի պաշտոնավարումը որպես Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ։

Գործի քննությունն ավարտվել է, և վճիռը պետք է հրապարակվեր օգոստոսի 21-ին։ Սակայն մինչ օրս հրապարակված չէ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում