Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2027 թվականի մայիսին, սակայն չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը։
«Կտեսնենք։ Կյանքը լի է անակնկալներով, երբեմն նույնիսկ ավելի շատ, քան ֆիլմերը»,-նշել է նա։
Ֆրանսիայի Սահմանադրության համաձայն՝ նախագահը կարող է ընտրվել երկու անգամ՝ անընդմեջ։ Մակրոնն այժմ պաշտոնավարում է երկրորդ անգամ (ընտրվել է 2017 թվականին, վերընտրվել է 2022 թվականին)։