ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկ Թրամփը, չի բացառել, որ ապագայում կարող է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում։
Այս մասին նա հայտարարել է ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում:
«Ես չեմ ասում «ոչ», բայց նաև չեմ ասում «այո»,- մեջբերում է թերթը նրա խոսքերը։
Ինչպես նշում է թերթը, Էրիկ Թրամփը նշել է, որ «երբեք չի բացառում դա», բայց խոստովանել է, որ իրեն դուր է գալիս բիզնես աշխարհը։
Էրիկ Թրամփը ղեկավարում է World Liberty Financial կրիպտոարժույթային ընկերությունը։