Սպորտ 1 ժամ առաջ - 22:02 24-09-2026

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է ԱՄՆ–ի հավաքականին

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 8-րդ խաղափուլում հաղթել է ԱՄՆ–ի հավաքականին, իսկ տղամարդկանց հավաքականը ոչ–ոքի է ավարտել Նիդեռլանդների հավաքականի հետ հանդիպումը։

Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«Հայաստանի կանանց հավաքականը ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ առավելության է հասել 2.5:1.5 հաշվով։ Կանանց թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ հաղթելով գրոսմայստեր Իրինա Կրուշին։ Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանի, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով»,– ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի կանանց հավաքականը 8 խաղափուլից հետո 16 հնարավորից ունի 14 թիմային միավոր (7 հաղթանակ, 1 պարտություն)։

Ամենից շատ դիտված