ՀՀ կառավարության անդամների աշխատավարձերը գրեթե կրկնապատկվում են։ Բարձարանալու են նաև մոտ 20 հազար պետական աշխատողների աշխատավարձերը։ Ոմանք կարծիք են հայտնում, թե պաշտոնյայի աշխատավարձի բարձրացումը կարող է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիների կարծիքով՝ ՀՀ-ում պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը կնպաստի՞ կոռուպցիան նվազմանը, թե՞ ոչ։
Քաղաքացիներից մեկի խոսքով՝ բարձր աշխատավարձի դեպքում կոռուպցիան ինչ-որ չափով կնվազի․ «Այս պահին ես նկատում եմ, որ քչացել է, բայց չի վերացել»։ Նրա կարծիքով՝ բոլորը պետք է պայքարեն կոռուպցիայի դեմ, և այդ դեպքում այն ամբողջությամբ չի վերանա, բայց կնվազի։
Հարցվածներից մեկն էլ նշեց, որ մեր երկրում կոռուպցիան երբեք չեն կարող արմատախիլ անել։
Քաղաքացիներից մեկն ընդգծեց, որ կոռուպցիան նվազել է, և նախորդ տարիների հետ համեմատել հնարավոր չէ։
Մեկ այլ հարցված էլ ասաց, որ աշխատավարձերի բարձրացումը անգամ 1 տոկոսով չի նպաստի կոռուպցիայի նվազմանը՝ նշելով, որ «մեզ մոտ թաքնված կոռուպցիա է»։
Մանրամասները՝ տեսանյութում: