Մամուլ 2 տարի առաջ - 08:53 08-12-2023

ՔՊ-ն կոռուպցիայի դեմ է «պայքարում». Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ինչպեսեւ գրել էինք՝ Հայկուհի Հարությունյանը երեկ չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ ՔՊ-ականները տապալեցին նաեւ հանձնաժողովի անդամի երկրորդ թեկնածու, հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանի քվեարկությունը` նա էլ Հայկուհու մտերիմն է։ Հիշեցնենք, որ հանձնաժողովն այս պահին 3 անդամ ունի, 2 անդամի թափուր հաստիք, որը պետք է լրացվեր այս ընտրությամբ։

Այսպիսով՝ հանձնաժողովի աշխատանքներն առնվազն առաջիկա ամիսներին կաթվածահար են լինելու, իսկ հունվարին եկամուտների հայտարարագրեր ներկայացնելու ժամկետն է, այս պահին էլ բարեվարքության վարույթների քննությունն է ընթանում:

Հանձնաժողովի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկայում մոտ մեկ ամսով հանձնաժողովի անդամներից մեկը` Լիլիթ Ավետիսյանը, գործուղվելու է Ֆրանսիա, ինչը նշանակում է, որ հանձնաժողովում քվորումի խնդիր է առաջանալու։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թափուր հաստիքները լավագույն դեպքում կհամալրվեն մարտ ամսին: Բայց իշխանությանը ձեռնտու է հնարավորինս երկար պարալիզացված պահել այս հանձնաժողովի աշխատանքները, որ իրենց ներկայացուցիչների դեմ հարուցված 25 վարույթները չավարտվեն: Ահա՝ այսպիսի պայքար կոռուպցիայի դեմ: Հանձնաժողովի նախագահի պարտականությունները երեկվանից դրվել են հանձնաժողովի ամենաավագ անդամի՝ Մարիամ Գալստյանի վրա։


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու