Ներքին Տեսանյութ 56 րոպե առաջ - 15:20 20-09-2026

Այն, ինչ երեխաները տեսնում են նորակառույց դպրոցում, տեսնում են առաջին անգամ. Փաշինյանը՝ Շատջրեքում

Այսօր շատ է քննարկվում, թե Հայաստանի աշակերտներն ինչու են վատ ցուցանիշներ ցույց տվել կրթական հետազոտության ընթացքում. պետք է ուղիղ ասել, որովհետև դպրոց չեն ունեցել, այսինքն՝ այդ հետազոտությունը Հայաստանում տասնամյակներով դպրոցի բացակայության մասին է:

Այս մասին այսօր Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանն ունեցած ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Եվ այսօր մենք պետք է ստեղծենք Հայաստանի Հանրապետության դպրոցը, չորրորդ հանրապետության դպրոցը, և մենք հենց դա ենք անում»,- ասել է վարչապետը:

«Այսօր Շատջրեքում կա քիմիայի լաբորատորի, որը տասնամյակներով չի եղել, կա ֆիզիկայի լաբորատորիա, որ տասնամյակներով չի եղել, աշխարհագրության, որը տասնամյակներով չի եղել, տասնամյակներով բեմ չի եղել Շատջրեքում, և էլի կրող ենք թվարկել, մարզահրապարակ, որ չի եղել, փորձարարական դահլիճ, որ չի եղել, ֆիզկուլտուրայի դահլիճ, որ չի եղել. այսինքն՝ այն, ինչ այսօր երեխաները տեսնում են, տեսնում են առաջին անգամ»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետը կարևորել է ստեղծարար միտքը՝ նշելով, որ հնարավոր չէ սովորել առանց ստեղծագործելու. նույնը վերաբերում է և ուսուցիչներին. «Ուսուցիչն էլ պետք է ստեղծագործի և ստեղծագործելով սովորի, և մեր բոլոր որոշումները և քաղաքականությոններն ուղղված են դրան՝ խթանել, խրախուսել ստեղծագործող ուսուցչին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

18:00 Նախկին մարզպետի որդին հայհոյանքներ է տեղացել, խաթարել «ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցների անդորրը
16:20 Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվել
16:36 Թանկ վճարում են ու դասերից ուշանում․ տրանսպորտային «կոլապսը»՝ ուսանողների աչքերով
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
21:25 Արայիկ Հարությունյանը ադրբեջանական բանտում՝ նոտարի ծառայությունից օգտվել է
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
22:16 Միլիոնների աստղին՝ ընդամենը 1 եվրո․ Քիմ Քարդաշյանի դատական գործի հանգուցալուծումը
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից