Ներքին 4 տարի առաջ - 20:31 27-10-2021

Ձգտում եմ անել հնարավորը, որպեսզի համայնքի դպրոցում սովորող երեխաները մտածեն միայն այստեղ ապրելու և համայնքը զարգացնելու մասին․ Արցախի Մոխրաթաղ համայնք գործուղված մանկավարժ

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Տարոն Պողոսյանը դասավանդում է «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» առարկան ԱՀ Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ համայնքի Գարիկ Պողոսյանի անվան միջնակարգ դպրոցում:

Տ. Պողոսյանը ծնունդով ՀՀ Վանաձոր քաղաքից է: Որպես վերաբնակիչ՝ 1998թ. ընտանիքով տեղափոխվել է ԱՀ Քաշաթաղի շրջանի Կովսական համայնք:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տարոն Պողոսյանը նշեց, որ այս անգամ ևս ընտանիքով է եկել Արցախ և միջավայրին արդեն հարմարվել է, քանի որ այստեղ նրանց հարազատի պես ընդունեցին։

«Պատերազմի պատճառով Կովսականից տեղահանվելուց հետո տեղափոխվեցինք Վանաձոր: Մեկ տարի բնակվելով այնտեղ՝ սկսեցի համագործակցել «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի հետ։ Մասնակցելով ամառային ակադեմիային՝ վերապատրաստվեցի՝ որպես ուսուցիչ-առաջնորդ, և ստացվեց այնպես, որ ինձ գործուղեցին Մոխրաթաղ համայնքի միջնակարգ դպրոց՝ որպես զինղեկ: Ձգտում եմ անել հնարավորը, որպեսզի համայնքի դպրոցում սովորող երեխաները մտածեն միայն այստեղ ապրելու և համայնքը զարգացնելու մասին: Մեթոդների բազմազանությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները թույլ են տալիս յուրաքանչյուր դասապրոցես անցկացնել այնպես, որ ստանաս առավելագույն արդյունք։ Համացանցը գործիք է, որի ճիշտ օգտագործման դեպքում, կշահես: Անպայման երեխաներին ուղղորդում եմ դասագրքի տվյալների հետ մեկտեղ անընդհատ օգտագործել համացանցի հսկայական բազան, քանի որ այսօր հաղթանակների հասնում են բանիմացությամբ»,- ասաց Տ. Պողոսյանը:

Զինղեկը լավատես է և կարծում է, որ Արցախի ապագան հնարավոր է կառուցել՝ ոչ մի դեպքում չթերանալով:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի