Մամուլ 1 ամիս առաջ - 08:23 02-09-2026

Ձերբակալությունների շղթան գերլարել է իրավապահ համակարգը․ քննիչներն ու դատավորները տուն գնալ չեն հասցնում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի օգոստոսի 25-ից իրավապահ և դատական համակարգում գերլարված աշխատանքային իրավիճակ է ստեղծվել։ Աղմկահարույց ձերբակալություններն ու դրանց հաջորդած խուզարկությունները, հարցաքննություններն ու կալանքի միջնորդությունների քննությունները համակարգը բառացիորեն արտակարգ ռեժիմի են բերել։

Ամեն ինչ սկսվեց օգոստոսի 25-ին, երբ ձերբակալվեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Դրան հաջորդած երկու օրերին իրավապահ և դատական համակարգի մի շարք աշխատակիցներ, մեր տեղեկություններով, փաստացի գիշերել են աշխատավայրերում։ Օգոստոսի 27-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանքը։ Սակայն համակարգը դեռ չէր հասցրել դուրս գալ այս գործով ստեղծված գերլարված ռեժիմից, երբ սկսվեց մեկ այլ աղմկահարույց գործընթաց։ Երեկ Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացրել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա ընտանիքին պատկանող ընկերություններում։ Խաչատրյանը ձերբակալվել է, իսկ առողջական վիճակի պատճառով դատարան է տեղափոխվել շտապօգնության մեքենայով։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին օրերի ձերբակալությունների և մեկը մյուսին հաջորդող քննչական ու դատավարական գործողությունների շարքը լուրջ ծանրաբեռնվածություն է ստեղծել համակարգում։ Քննիչները, դատախազներն ու դատական համակարգի աշխատակիցները, մեղմ ասած, չեն հասցնում ո՛չ տուն գնալ, ո՛չ հանգստանալ։

«Ժողովուրդ»-ի աղբյուրները իրավիճակը բնորոշում են մեկ բառով՝ խառնաշփոթ։ Մի աղմկահարույց գործով գործողությունները դեռ չավարտված՝ համակարգը ստիպված է ամբողջ ռեսուրսով ներգրավվել հաջորդում։ Այսպիսով՝ օգոստոսի 25-ից մեկնարկած աղմկահարույց ձերբակալությունների շղթան ոչ միայն քաղաքական ու հանրային մեծ արձագանք է առաջացրել, այլև իրավապահ և դատական համակարգը դրել է գերլարված աշխատանքային ռեժիմի մեջ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան