Մամուլ 1 ամիս առաջ - 08:52 01-09-2026

Արցախի նախկին քննիչներն ու դատախազները թոշակի իրավունքի հարցում անորոշության մեջ են հայտնվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Արցախի Հանրապետության իրավապահ համակարգում աշխատած եւ ներկայումս ՀՀ իրավապահ համակարգում աշխատանքի անցած քննիչներն ու դատախազները փաստի առաջ են կանգնել։

Բանն այն է, որ դատախազությունում և Քննչական կոմիտեում 20 և ավել ժամկետով՝ դատախազ և քննիչ աշխատած քաղաքացիները, ովքեր 2023 թվականի տարահանումից հետո աշխատանքի են անցել ՀՀ Քննչական կոմիտեում կամ դատախազությունում, այդ անձանց աշխատանքային ստաժը հաշվի առնվելով՝ ընդունվել են աշխատանքի և պաշտոնավարում են։ Սակայն այս օրերին հայտնվել են անորոշության մեջ։
Բանն այն է, որ քննիչներն ու դատախազները չգիտեն՝ 20 և ավելի տարի ժամկետով աշխատելու դեպքում թոշակ ստանալու իրավունք ունեն, թե ոչ, Արցախում դատախազ, քննիչ աշխատած տարիների ստաժը հաշվարկվելու է որպես մասնագիտական ստաժ, թե ոչ։

Արձանագրենք, որ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված է, որ մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետությունում դատախազի, քննիչի, հատուկ քննչական ծառայության ծառայողի, ԽՍՀՄ դատախազության համակարգում դատախազի և քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածը, Հայաստանի Հանրապետությունում և ԽՍՀՄ-ում դատավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը։

Փաստորեն, այս կարգավորման իմաստով հաշվարկման ենթակա է միայն ՀՀ-ում դատախազի, քննիչի մասնագիտական ստաժը։

Այս իրավական կարգավորումների առկայության պայմաններում ինչպե՞ս պետք է կարգավորվի Արցախի դատախազությունում՝ դատախազի և Քննչական կոմիտեում քննիչի երկարամյա մասնագիտական ստաժ ունեցած արցախցի մեր հայրենակիցների սոցիալական երաշխիքները՝ թոշակի իրավունքը, նրանց ստաժը հաշվարկելու նպատակով, ինչ իրավական գործիքակազմ կկիրառվի, քանի որ այդպիսիք եղավ Արցախի ՆԳՆ, ԴԱՀԿ, ԱԱԾ ծառայողների թոշակի իրավունքի ձեռքբերման առթիվ օրենքի մեջ փոփոխություն կատարելու և Կառավարության համապատասխան որոշում ընդունելու տեսքով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի