Մամուլ 1 ամիս առաջ - 09:06 28-08-2026

Ագրարային համալսարանի գույքահարկի պարտքը հատել է 900 միլիոն դրամի սահմանը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Մեր տեղեկություններով, Ագրարային համալսարանի գույքահարկի պարտքը հատել է 900 միլիոն դրամի սահմանը: Ազգային ագրարային համալսարանը 2021-ից ի վեր գույքահարկի գծով պարտավորություններ է կուտակել, որն արդեն կազմում է 900 միլիոն դրամ:

Այդ պարտքը գոյացել է վերջին երկու ռեկտորների պաշտոնավարման ժամանակ` ռեկտորի պարտականությունները 2023թ. դեկտեմբերից կատարում էր Հրաչյա Զաքոյանը, նրանից առաջ Վարդան Ուռուտյանն էր ռեկտորը, որը 2024 թ. հոկտեմբերին, ԿԳՄՍ նախարարի որոշմամբ, ընդգրկվեց հոգաբարձուների խորհրդի կազմում:

Գույքահարկի պարտքն ու տույժերն օրական ավելանում են մի քանի հարյուր հազար դրամով։ Դրանք Երեւան, Աբովյան, Վաղարշապատ, Սիսիան, Գյումրի, Վանաձոր, Մեծամոր համայնքներում ունեցած գույքի նկատմամբ պարտավորություններն են: Գույքեր, որ գտնվում են ագրարայինի հաշվեկշռում:


Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան