Մամուլ 1 ամիս առաջ - 08:54 28-08-2026

Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի արդեն նախկին տնօրեն Ռուզաննա Երեմյանի ամուսինը՝ Արմեն Սարգսյանը, մեր տեղեկություններով, աշխատում է նույն դպրոցում։ Ռուզաննա Երեմյանից փորձեցինք ճշտել, թե ամուսինն ինչ հաստիք է զբաղեցնում կրթահամալիրում։ Իրեն ուղղված հարցերը լսելով՝ Երեմյանը նախ վրդովվեց, ապա հայտնեց, որ կայքում ամբողջ տեղեկատվությունը հրապարակված է։

Մեր այն դիտարկմանը, թե նման տեղեկատվություն որեւէ տեղ հրապարակված չէ, արձագանքեց․ «Իմ ամուսինը Հակոբ Կոջոյան կրթահամալիրում աշխատում է 2001 թվականից, երբ այդ ժամանակ ես դեռ տնօրեն չեմ եղել։ Ուրիշ հարցեր, ի՞նչ հարցեր ունեք»։ Իսկ ի՞նչ հաստիքով է աշխատում։ Երեմյանն արձագանքեց․ «Ինքն աշխատում է դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ»։





Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան